HiPP կաթնախառնուրդների նոր բաղադրատոմս` փորձարկված օրգանական որակով

Սիրելի ծնողներ,

ապրիլից մեր HiPP կաթնախառնուրդները նոր բաղադրատոմս կունենան։ Որպես ծնող դուք անշուշտ ուզում եք իմանալ, թե մեր HiPP կաթնախառնուրդների մեջ ինչ փոփոխություններ կլինեն, եւ թե ինչու են արվում այդ փոփոխությունները։ Այս էջում կարող եք գտնել բոլոր կարեւոր տեղեկությունները։

Ինչու՞ են ստեղծվել նոր բաղադրատոմսեր

Մեր բաղադրատոմսի թարմացման պատճառը մանկական եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների մասին նոր ԵՄ հրահանգն է։ Այն կարգավորում եւ ստանդարտացնում է Եվրոպայում կաթնախառնուրդների բաղադրությունը։

Նոր հրահանգը հիմնված է գիտահետազոտական աշխատանքների արդյունքում ստացված վերջին գիտական տվյալների վրա։ Դա նշանակում է, որ կաթնախառնուրդներն ապագայում է՛լ ավելի կհամապատասխանեն մանուկների հատուկ կարիքներին։

Անփոփոխ կմնան մեր վաղուց փորձված սննդային սկզբունքները՝ ձեզ ծանոթ բարձրորակ օրգանական հումքի եւ անվտագնության խիստ չափանիշների հետ միասին, որոնցով դուք միշտ վստահել եք HiPP կաթնախառնուրդներին։

Նոր բաղադրատոմով HiPP կաթնախառնուրդը վաճառքում կլինի ապրիլից սկսած։

Ո՞ր ապրանքի մասին կցանկանայիք ավելի մանրամասն տեղեկություն ստանալ։

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴ

Ամենակարեւոր տեղեկությունները մեկ հայացքով

Ո՞ր ապրանքներն են փոփոխվում

տես պատասխանը

Ի՞նչ է փոխվելու նոր բաղադրատոմսի մեջ

տես պատասխանը

Ի՞նչ է դա նշանակում իմ երեխայի համար

տես պատասխանը

Ի՞նչ պետք է հիշել նոր կաթնախառնուրդը պատրաստելիս

տես պատասխանը

Կարո՞ղ եմ օգտագործել արդեն ձեռքբերված կաթնախառնուրդը

տես պատասխանը

Երբվանի՞ց է նոր կաթնախառնուրդը վաճառվելու խանութներում

տես պատասխանը

Ո՞ր մանկական կաթնախառնուրդներն են փոփոխվելու

HiPP 1 ORGANIC COMBIOTIC®

Ինչո՞վ է տարբերվելու նոր կաթնախառնուրդը

Բազմաչհագեցած ճարպաթթուների (ԵՇԲs) պարունակության բարձրացում։

Ի՞նչ են ԵՇԲ-ները։
ԵՇԲ-ն նշանակում է «երկարաշղթա բազմաչհագեցած ճարպաթթուներ»։ Այս ճարպաթթուները նպաստում են երեխաների ուղեղի բջիջների եւ նյարդային հյուսվածքների ինչպես նաեւ տեսողական զարգացմանը։ ԵՇԲ-ներ են, օրինակ, դոկոսահեքսաեոնիկ թթուն (ԴՀԹ), որը օմեգա-3 ճարպաթթու է եւ արախիդոնիկ թթուն (ԱՐԹ), որը օմեգա 6 ճարպաթթու է։

Քանի որ կյանքի առաջին ամիսներին երեխայի օրգանիզմը բավարար քանակի ԵՇԲ-ներ ինքնուրույն արտադրելու ունակ չէ, մենք արդեն երկար ժամանակ մեր կաթնախառնուրդի մեջ ԵՇԲ ենք ավելացնում։ Այժմ ԵՄ-ն ընդունել է կաթնախառնուրդների մասին նոր հրահանգ, որով ԴՀԹ-ի ավելացնումը կաթնախառնուրդին արդեն նախատեսված է օրենքով։

Փորձագետները նույնպես խորհուրդ են տալիս կաթնախառնուրդի մեջ ներառել ԴՀԹ and ԱՐԹ ճարպաթթուները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ճարպաթթուներով չհարստացված կաթնախառնուրդների դեպքում շշով կերակրվող երեխաների մոտ ճարպաթթուների մակարդակը կարող է իջնել` կրծքով կերակրվող երեխաների համեմատած, քանի որ կրծքի կաթը պարունակում է ԱՐԹ ճարպաթթու։ Սա է պատճառը, որ արդեն մի քանի տարի է՝ մենք HiPP կաթնախառնուրդների մեջ ԴՀԹ եւ ԱՐԹ ենք ավելացնում։

Ի՞նչ է ԴՀԹ-ն և ինչու՞ է ԴՀԹ-ն կարևոր:
ԴՀԹ-ն դոկոսահեքսաեոնիկ թթուն է, որը երկարաշղթա բազմաչհագեցած օմեգա 3 ճարպաթթու է։ Կրծքի կաթը բնականից պարունակում է օմեգա 3 ճարպաթթուններ։ Կրծքով չկերակրվող երեխաներին բավարար ԴՀԹ-ով ապահովելու համար այն ավելացվում է կաթնախառնուրդին, օրինակ՝ ձկան յուղի տեսքով։

Ի՞նչ է ԱՐԹ-ն։
ARA-ն արախիդոնիկ թթուն է, որը երկարաշղթա բազմաչհագեցած օմեգա 6 ճարպաթթու է։ Կրծքի կաթը բնականից պարունակում է օմեգա 6 ճարպաթթուններ։ Պարունակությունը մեծապես կախված է կերակրող մոր սննդակարգից։ Կրծքով չկերակրվող երեխաներին այս կենսականորեն անհրաժեշտ ճարպաթթվի բավարար քանակությամբ ապահովելու համար ԱՐԹ-ն ավելացվում է մանկական կաթնախառնուրդին, օրինակ՝ բուսական յուղերի տեսքով (օրինակ Mortierella Alpina-ից)։

Կփոխվի որոշ վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունը

Մանուկների սննդային կարիքները ավելի լավ բավարարելու համար կճշգրտվեն հանքանյութերի նվազագույն եւ առավելագույն քանակները` վերջին գիտական եզրակացություններին համապատասխան։

Կփոփոխվի էներգետիկ արժեքը՝ կրծքի կաթի նմանությամբ

Մանուկների՝ կալորիաների օրական պահանջի մասին առկա են գիտական նոր եզրակացություններ։ Այդ իսկ պատճառով մենք դրան համապատասխան կփոփոխենք կերակրման ուղեցույցը՝

Խնամք եւ փորձառություն՝ կյանքում ամենաթանկի համար

Ինչպես նախկինում, մեր նոր կաթնախառնուրդները ևս նախատեսված են մանուկների հատուկ սննդային կարիքները հոգալու համար, որպեսզի նրանք ստանան այն ամենը, ինչի կարիքը ունեն զարգացման համար։

50 տարի շարունակ մենք ներդրել ենք մեր ողջ փորձն ու հոգածությունը լավագույն կաթնախառնուրդները մշակելու համար։ Այս իսկ պատճառով մեր HiPP կաթնախառնուրդների դեպքում դուք կարող եք վստահել մեր վաղուց ընդունված սկզբունքներին, որոնք մշակվել են մեր սննդային փորձագետների կողմից մայրական կաթի հիման վրա՝ հիմնվելով կաթնախառնուրդների ուսումնասիրության վերջին արդյունքների եւ HiPP լավագույն օրգանական որակի վրա։

Փուլային սկզբունքի, ապրանքներիի անվանման եւ տարիքային խմբերի առումով ոչինչ չի փոխվել։ Սովորականի պես խանութներում դուք կարող եք գտնել հետեւյալ ապրանքները.

HiPP 1 ORGANIC COMBIOTIC®

Նոր բաղադրատոմս. ի՞նչ է դա նշանակում իմ երեխայի համար

Էներգետիկ արժեքի ճշգրտման պատճառով կերակրման հաճախականությունն ու ռեժիմը կարող են թեթեւակի փոփոխվել։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տուփի վրա նշված չափաբաժինները միայն ուղեցուցային բնույթ ունեն։ Եթե ձեր երեխայի ուտելու պահանջը նշվածից ավել կամ պակաս է, ապա անհրաժեշտ է չափաբաժինները փոփոխել ըստ այդ պահանջի։

Սովորաբար երեխաները նոր բաղադրատոմսին սովորում են մի քանի օրվա ընթացքում։

Ի՞նչ պետք է հիշել նոր կաթնախառնուրդը պատրաստելիս

Նոր բաղադրության շնորհիվ կաթնախառնուրդն ավելի հեշտ լուծելի կլինի, ինչը էլ ավելի կհեշտացնի այն պատրաստելու գործընթացը՝

Կարո՞ղ եմ օգտագործել արդեն ձեռքբերված կաթնախառնուրդը

Դուք, անշուշտ, կարող եք օգտագործել նախկինում ձեռքբերված կաթնախառնուրդը։

Մի կաթնախառնուրդից մյուսին անցնելու լավագույն տարբերակը աստիճանական անցումն է։ Ամեն օր նոր կաթնախառնուրդով կերակրման քանակը ավելացրեք մեկով։ Դրանով ձեր երեխայի մարսողական համակարգն աստիճանաբար կհարմարվի նոր կերակուրին։

Երբվանի՞ց է նոր կաթնախառնուրդը վաճառվելու խանութներում

Նոր բաղադրատոմով HiPP կաթնախառնուրդը վաճառքում կլինի 2020թ. ապրիլից։ Այն հեշտորեն կզանազանվի տուփի վրա նշված «Նոր բաղադրատոմս» գրությամբ։

ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴ

Ամենակարեւոր տեղեկությունները մեկ հայացքով

Ո՞ր ապրանքներն են փոփոխվում

Տե՛ս պատասխանը

Ի՞նչ է փոխվելու նոր բաղադրատոմսի մեջ

Տե՛ս պատասխանը

Ի՞նչ է դա նշանակում իմ երեխայի համար

Տե՛ս պատասխանը

Ի՞նչ պետք է հիշել նոր կաթնախառնուրդը պատրաստելիս

Տե՛ս պատասխանը

Կարո՞ղ եմ օգտագործել արդեն ձեռքբերված կաթնախառնուրդը

Տե՛ս պատասխանը

Երբվանի՞ց է նոր կաթնախառնուրդը վաճառվելու խանութներում

Տե՛ս պատասխանը

Վաղ տարիքի երեխաների ո՞ր կաթնախառնուրդներն են փոփոխվելու

HiPP 2 ORGANIC COMBIOTIC®

Ինչո՞վ է տարբերվելու նոր կաթնախառնուրդը

ԴՀԹ օմեգա 3 ճարպաթթվի հավելումը նպաստում է մանուկների ուղեղի բջիջների եւ նյարդային հյուսվածքների, ինչպես նաեւ տեսողական զարգացմանը։

Ի՞նչ է ԴՀԹ-ն
ԴՀԹ-ն դոկոսահեքսաեոնիկ թթուն է, որը երկարաշղթա բազմաչհագեցած օմեգա 3 ճարպաթթու է։

Ինչու՞ է ԴՀԹ-ն կարեւոր
Օմեգա 3 ճարպաթթուները նպաստում են երեխաների ուղեղի եւ նյարդային բջիջների, ինչպես նաեւ տեսողության զարգացմանը։ Կրծքի կաթը բնականից պարունակում է օմեգա 3 ճարպաթթուններ։ Կրծքից կտրվելուց հետո երեխաները ունակ են ԴՀԹ-ն յուրացնել պինդ կերակուրից, օրինակ՝ ճարպոտ ձկանից։ Այս անչափ կարեւոր սննդանյութով բոլոր երեխաներին բավարար չափով ապահովելու համար ԴՀԹ-ի ավելացումը վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդում պահանջվելու է օրենքով ։ ԴՀԹ-ն բնականաբար առկա է HiPP-ի վաղ տարիքի երեխաների բոլոր կաթնախառնուրդներում։

Կփոխվի որոշ վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունը

Մանուկների սննդային կարիքները ավելի լավ բավարարելու համար կճշգրտվեն հանքանյութերի նվազագույն եւ առավելագույն քանակները` վերջին գիտական եզրակացություններին համապատասխան։

Կփոփոխվի էներգետիկ արժեքը՝ կրծքի կաթի նմանությամբ

Մանուկների՝ կալորիաների օրական պահանջի մասին առկա են գիտական նոր եզրակացություններ։ Այդ իսկ պատճառով մենք դրան համապատասխան կփոփոխենք կերակրման ուղեցույցը

Խնամք եւ փորձառություն՝ կյանքում ամենաթանկի համար

Ինչպես նախկինում, մեր նոր կաթնախառնուրդները ևս նախատեսված են մանուկների հատուկ սննդային կարիքները հոգալու համար, որպեսզի նրանք ստանան այն ամենը, ինչի կարիքը ունեն զարգացման համար։ 50 տարի շարունակ մենք ներդրել ենք մեր ողջ փորձն ու հոգածությունը լավագույն կաթնախառնուրդները մշակելու համար։ Այս իսկ պատճառով մեր HiPP կաթնախառնուրդների դեպքում դուք կարող եք վստահել մեր վաղուց ընդունված սկզբունքներին, որոնք մշակվել են մեր սննդային փորձագետների կողմից մայրական կաթի հիման վրա՝ հիմնվելով կաթնախառնուրդների ուսումնասիրության վերջին արդյունքների եւ HiPP լավագույն օրգանական որակի վրա։

Փուլային սկզբունքի, ապրանքներիի անվանման եւ տարիքային խմբերի առումով ոչինչ չի փոխվել։ Սովորականի պես խանութներում դուք կարող եք գտնել հետեւյալ ապրանքները.

HiPP ՕՐԳԱՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՈՏԻԿ® վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ

HiPP ՕՐԳԱՆԱԿԱՆ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ

Նոր բաղադրատոմս. ի՞նչ է դա նշանակում իմ երեխայի համար

Էներգետիկ արժեքի ճշգրտման պատճառով կերակրման հաճախականությունն ու ռեժիմը կարող են թեթեւակի փոփոխվել։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ տուփի վրա նշված չափաբաժինները միայն ուղեցուցային բնույթ ունեն։ Եթե ձեր երեխայի ուտելու պահանջը նշվածից ավել կամ պակաս է, ապա անհրաժեշտ է չափաբաժինները փոփոխել ըստ այդ պահանջի։

Բացի այդ, երեխաները շատ նուրբ համային զգացում ունեն։ Ուստի բացառված չէ, որ նրանք համի փոփոխություն զգան, ինչը կարող է լինել, օրինակ, ճարպաթթուների նոր եւ բարելավված բաղադրության հետեւանքով։

Սովորաբար երեխաները նոր բաղադրատոմսին սովորում են մի քանի օրվա ընթացքում։

Ի՞նչ պետք է հիշել նոր կաթնախառնուրդը պատրաստելիս

Նոր բաղադրության շնորհիվ կաթնախառնուրդն ավելի հեշտ լուծելի կլինի, ինչը էլ ավելի կհեշտացնի այն պատրաստելու գործընթացը՝

Կարո՞ղ եմ օգտագործել արդեն ձեռքբերված կաթնախառնուրդը

Դուք, անշուշտ, կարող եք օգտագործել նախկինում ձեռքբերված կաթնախառնուրդը։

Մի կաթնախառնուրդից մյուսին անցնելու լավագույն տարբերակը աստիճանական անցումն է։ Ամեն օր նոր կաթնախառնուրդով կերակրման քանակը ավելացրեք մեկով։ Դրանով ձեր երեխայի մարսողական համակարգն աստիճանաբար կհարմարվի նոր կերակուրին։

Երբվանի՞ց է նոր կաթնախառնուրդը վաճառվելու խանութներում

Նոր բաղադրատոմով HiPP կաթնախառնուրդը վաճառքում կլինի 2020թ. ապրիլից։ Այն հեշտորեն կզանազանվի տուփի վրա նշված «Նոր բաղադրատոմս» գրությամբ։

ՀԱՏՈՒԿ ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

Ամենակարեւոր տեղեկությունները մեկ հայացքով

Ո՞ր ապրանքներն են փոփոխվում

Տե՛ս պատասխանը

Ի՞նչ է փոխվելու նոր բաղադրատոմսի մեջ

Տե՛ս պատասխանը

Ի՞նչ է դա նշանակում իմ երեխայի համար

Տե՛ս պատասխանը

Ի՞նչ պետք է հիշել նոր կաթնախառնուրդը պատրաստելիս

Տե՛ս պատասխանը

Կարո՞ղ եմ օգտագործել արդեն ձեռքբերված կաթնախառնուրդը

Տե՛ս պատասխանը

Երբվանի՞ց է նոր կաթնախառնուրդը վաճառվելու խանութներում

Տե՛ս պատասխանը

Ո՞ր հատուկ կաթնախառնուրդներն են փոփոխվելու

HiPP Կոմֆորտ հատուկ կաթնախառնուրդ

HiPP Anti-Reflux հատուկ կաթնախառնուրդ

Ի՞նչ է փոխվելու նոր բաղադրատոմսի մեջ

Բազմաչհագեցած ճարպաթթուների (ԵՇԲs) պարունակության բարձրացում։

Ի՞նչ են ԵՇԲ-ները։
ԵՇԲ-ն նշանակում է «երկարաշղթա բազմաչհագեցած ճարպաթթուներ»։ Այս ճարպաթթուները նպաստում են երեխաների ուղեղի բջիջների եւ նյարդային հյուսվածքների ինչպես նաեւ տեսողական զարգացմանը։ ԵՇԲ-ներ են, օրինակ, դոկոսահեքսաեոնիկ թթուն (ԴՀԹ), որը օմեգա-3 ճարպաթթու է եւ արախիդոնիկ թթուն (ԱՐԹ), որը օմեգա 6 ճարպաթթու է։

Քանի որ կյանքի առաջին ամիսներին երեխայի օրգանիզմը բավարար քանակի ԵՇԲ-ներ ինքնուրույն արտադրելու ունակ չէ, մենք արդեն երկար ժամանակ մեր կաթնախառնուրդի մեջ ԵՇԲ ենք ավելացնում։ Այժմ ԵՄ-ն ընդունել է կաթնախառնուրդների մասին նոր հրահանգ, որով ԴՀԹ-ի ավելացնումը կաթնախառնուրդին արդեն նախատեսված է օրենքով։

Փորձագետները նույնպես խորհուրդ են տալիս կաթնախառնուրդի մեջ ներառել ԴՀԹ and ԱՐԹ ճարպաթթուները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ճարպաթթուներով չհարստացված կաթնախառնուրդների դեպքում շշով կերակրվող երեխաների մոտ ճարպաթթուների մակարդակը կարող է իջնել` կրծքով կերակրվող երեխաների համեմատած, քանի որ կրծքի կաթը պարունակում է ԱՐԹ ճարպաթթու։ Սա է պատճառը, որ արդեն մի քանի տարի է՝ մենք HiPP կաթնախառնուրդների մեջ ԴՀԹ եւ ԱՐԹ ենք ավելացնում։

Ի՞նչ է ԴՀԹ-ն
ԴՀԹ-ն դոկոսահեքսաեոնիկ թթուն է, որը երկարաշղթա բազմաչհագեցած օմեգա 3 ճարպաթթու է։

Ինչու՞ է ԴՀԹ-ն կարեւոր
Օմեգա 3 ճարպաթթուները նպաստում են մանուկների ուղեղի եւ նյարդային բջիջների, ինչպես նաեւ տեսողության զարգացմանը։ Կրծքի կաթը բնականից պարունակում է օմեգա 3 ճարպաթթուններ։ Կրծքով չկերակրվող երեխաներին բավարար ԴՀԹ-ով ապահովելու համար այն ավելացվում է կաթնախառնուրդին, օրինակ՝ ձկան յուղի տեսքով։

Ի՞նչ է ԱՐԹ-ն։
ARA-ն արախիդոնիկ թթուն է, որը երկարաշղթա բազմաչհագեցած օմեգա 6 ճարպաթթու է։ Կրծքի կաթը բնականից պարունակում է օմեգա 6 ճարպաթթուններ։ Պարունակությունը մեծապես կախված է կերակրող մոր սննդակարգից։ Կրծքով չկերակրվող երեխաներին այս կենսականորեն անհրաժեշտ ճարպաթթվի բավարար քանակությամբ ապահովելու համար ԱՐԹ-ն ավելացվում է մանկական կաթնախառնուրդին, օրինակ՝ բուսական յուղերի տեսքով (օրինակ Mortierella Alpina-ից)։

Կփոխվի որոշ վիտամինների եւ հանքանյութերի պարունակությունը

Մանուկների սննդային կարիքները ավելի լավ բավարարելու համար կճշգրտվեն հանքանյութերի նվազագույն եւ առավելագույն քանակները` վերջին գիտական եզրակացություններին համապատասխան։

Կփոփոխվի էներգետիկ արժեքը՝ կրծքի կաթի նմանությամբ

Մանուկների՝ կալորիաների օրական պահանջի մասին առկա են գիտական նոր եզրակացություններ։ Այդ իսկ պատճառով մենք դրան համապատասխան կփոփոխենք կերակրման ուղեցույցը՝

Խնամք եւ փորձառություն՝ կյանքում ամենաթանկի համար

Ինչպես նախկինում, մեր նոր կաթնախառնուրդները եւս նախատեսված են մանուկների հատուկ սննդային կարիքները հոգալու համար, որպեսզի նրանք ստանան այն ամենը, ինչի կարիքը ունեն զարգացման համար։

50 տարի շարունակ մենք ներդրել ենք մեր ողջ փորձն ու հոգածությունը լավագույն կաթնախառնուրդները մշակելու համար։ Այս իսկ պատճառով մեր HiPP կաթնախառնուրդների դեպքում դուք կարող եք վստահել մեր վաղուց ընդունված սկզբունքներին, որոնք մշակվել են մեր սննդային փորձագետների կողմից մայրական կաթի հիման վրա՝ հիմնվելով կաթնախառնուրդների ուսումնասիրության վերջին արդյունքների վրա։

Փուլային սկզբունքի, ապրանքներիի անվանման եւ տարիքային խմբերի առումով ոչինչ չի փոխվել։